Շոկոլադի մասին

Շոկոլադի սիրահարներն մեծ ուրախությամբ կընդունեն այն տեղեկություններն ու փաստերը, որոնք ներկայացնում է Viralnova.com-ը: Շոկոլադի օգտակար հատկությունների մասին բազմիցս է խոսվել, սակայն որոշ տեղեկություններ իսկապես ապշեցուցիչ են:

Ձկների մասն

Ձկներ (լատ.՝ Pisces), ջրային կենսակերպ վարող քորդավորներ։ Ապրում են ծովերում, օվկիանոսներում, գետերում և լճերում։ Մարմինը պատված է թեփուկներով, քորդան փոխարինվել է ողնաշարով։

Շնչում են խռիկներով, զարգացումն ընթանում է ջրում։ Ձկների վերնադասը բաժանված է երկու դասերի՝ կռճիկային և ոսկրային։ Կռճիկային ձկների դասին են պատկանում շնաձկների և կատվաձկների կարգերը, իսկ ոսկրային ձկների դասը բաժանվում են չորս ենթադասերի՝ ճառագայթալողակներ, վրձնալողակներ, կռճիկաոսկրայիններ և երկշունչներ։

Ձկների մարմնի կառուցվածքին ծանոթանանք ոսկրային ձկների դասի, ճառագայթալողակների ենթադասի օրինակով։ Նրանց մարմինը կողքերից սեղմված է և ունի շրջհոսելի ձև։ Ձկների մարմինը կազմված է միմյանց անշարժ միացած 3 բաժիններից՝ գլուխ, իրան և պոչ։ Ձկների մարմինը պատված է ոսկրային թեփուկներով։ Գլխի սահմանը խռիկային ճեղքերը կամ կափարիչներն են, իսկ իրանի և պոչի սահմանը՝ հետանցքը։

Թեփուկները պատված են վերնամաշկի բազմաթիվ գեղձերով, որոնցում արտադրված լորձը թուլացնում է ջրի հետ շփման ուժը և մաշկը պաշտպանում է մանրէներից։ Յուրաքանչյուր թեփուկ առջևի ծայրով խրված է մաշկի մեջ, իսկ հետևի մասով նստած է հաջորդ թեփուկի վրա։ Թեփուկները ձկների աճին զուգընթաց մեծանում են։ Թեփուկներով կարելի է որոշել ձկների տարիքը։

Ձկների վերջույթները լողակներն են։ Կրծքային և փորային զույգ լողակները կատարում են ջրում մարմնի դիրքի պահպանման, դանդաղ տեղաշարժման, կանգառի, շրջադարձ կատարելու և հավասարակշռության դեր, մասնավորապես՝ ջրի խոր շերտեր իջնելու և բարձրանալու ֆունկցիա։ Մեջքի և ենթապոչային (հետանցքի) կենտ լողակները կատարում են ղեկի և տեղաշարժման ֆունկցիա։ Ձկների գլխի վրա գտնվում են երկու աչքերը, որոնք չունեն կոպեր, իսկ աչքերի առջևում՝ քթանցքները։

Ձկներն ունեն հովանավորող գունավորում՝ մեջքի կողմը մուգ է, որը ջրի հատակի ֆոնի վրա նրանց դարձնում է աննկատ։

շարունակել

Կոմիտասի մասին

Կոմիտաս (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան, սեպտեմբերի 26 (հոկտեմբերի 8), 1869Քյոթահիա – հոկտեմբերի 221935[1][2][3] կամ հոկտեմբերի 211935[4]ՓարիզՖրանսիա[1]), հայ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և ուսուցիչ, բանահավաք, խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր։ 1881-1893 թվականներին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ 1894 թվականին ձեռնադրվել է աբեղա և ստացել Կոմիտաս անունը։ 1895 թվականին Կոմիտասին շնորհվել էւ1894 թվականին ձեռնադրվել է աբեղա և ստացել Կոմիտաս անունը։ 1895 թվականին Կոմիտասին շնորհվել է

վարդապետի հոգևոր աստիճան։ 1895-1896 թվականներին Թիֆլիսում կոմպոզիտոր Մակար Եկմալյանի ղեկավարությամբ ուսումնասիրել է երաժշտական տեսական առարկաներ, որից հետո՝ 1896-1899 թվականներին, ուսումը շարունակել է Բեռլինի Ֆրիդրիխ Վիլհելմ արքունի համալսարանում (ներկայումս Հումբոլդտի համալսարան) և Ռիչարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայում։

Կոմիտասի գիտական և ստեղծագործական գործունեությունը նոր էջ բացեց հայ երաժշտական մշակույթի պատմության մեջ։ Հայ հոգևոր և ժողովրդական երաժշտությանը վերաբերող իր գիտական ուսումնասիրությունները Կոմիտասը ներկայացրել է Եվրոպայի մի շարք քաղաքներում (Բեռլին, Փարիզ, Ժնև, Լոզան և այլն), այդ թվում` Միջազգային երաժշտական ընկերության համաժողովներին, որի հիմնադիր անդամներից էր։ Կոմիտաս-գիտնականը նպատակ ուներ աշխարհին ներկայացնել հայկական երաժշտական հարուստ մշակույթի ավանդույթները և ապացուցել, որ «հայն ունի ինքնուրույն երաժշտություն»[5]։

Կոմիտասի ստեղծագործական ոճը յուրահատուկ է իր տեսակի մեջ։ Հիմնվելով հայ ավանդական երաժշտական մշակույթի առանձնահատկությունների վրա՝ նա հայտնաբերեց հարմոնիայի և պոլիֆոնիայի կիրառման նոր և հարուստ հնարավորություններ, որոնք պատշաճ էին հայ երաժշտական մտածողությանը։ Նրա երաժշտական ժառանգությունն ընդգրկում է վոկալ («Անտունի», «Կռունկ», «Ծիրանի ծառ», «Ալ այլուղս», «Զինչ ու զինչ» և այլն), խմբերգային՝ ժողովրդական և հոգևոր («Անձրևն եկավ», «Լուսնակն անուշ», «Գութաներգ», «Հայր մեր», «Ով զարմանալի», «Այսօր ձայնն հայրական», «Էջ Միածինն ի Հօրէ», «Տէր, ողորմեա» և այն), և դաշնամուրային («Յոթ պար», «Մշո շորոր» և այլն) ժանրի ստեղծագործություններ։ Կոմիտասի ստեղծագործության մեջ առանձնակի կարևորություն է ներկայացնում իր միակ ավարտուն մեծակտավ գործը՝ «Պատարագ»-ը արական կազմի համար։ Կոմիտասն ունեցել է նաև օպերա ստեղծելու մի քանի մտահղացումներ, որոնք մնացել են անկատար։

Անգնահատելի է Կոմիտասի ավանդը բանահավաքչության գործում։ Շրջելով հայաբնակ բազմաթիվ բնակավայրերով՝ հմուտ երաժիշտը ձայնագրել է հայ ժողովրդական երգարվեստի տարբեր ժանրերի պատկանող մի քանի հազար երգ՝ այսպիսով մոռացումից փրկելով հայ ժողովրդի ստեղծած մի ամբողջ մշակույթ։ Այդ երգերն իր գիտական և ստեղծագործական երկերի ատաղձն են կազմում։

Որպես երգիչ և խմբավար՝ Կոմիտասը բազմաթիվ համերգներ է ունեցել Հայաստանում, Եվրոպայում, Եգիպտոսում, Կոստանդնուպոլսում, Թիֆլիսում և այլուր. նրա կատարումները մշտապես հիացական արձագանք են ունեցել ունկնդիրների շրջանում։ Կոմիտասը դասավանդել է Գևորգյան ճեմարանում, ապա նաև մասնավոր դասեր վարել Կոստանդնուպոլսում։ Նա կրթել է շնորհալի երիտասարդների մի սերունդ։ Իր աշակերտներից ոմանք հայ երաժշտության բնագավառում կարևոր դեր խաղացին. Բարսեղ Կանաչյանը դարձավ կոմպոզիտոր, Վարդան Սարգսյանը եղավ նրա ստեղծագործությունների տարածողը, Միհրան Թումաճանը շարունակեց զբաղվել բանահավաքչությամբ։

Որբանալով վաղ տարիքում՝ 1881 թվականին, 12-ամյա Սողոմոնը Քյոթահիայի հոգևոր առաջնորդ Գևորգ վարդապետ Դերձակյանի հետ մեկնում է Սուրբ Էջմիածին և սկսում ուսանել Գևորգյան ճեմարանում։ 1895 թվականին ձեռնադրվում է վարդապետ, որից հետո մեկնում է Թիֆլիս և վեց ամիս հարմոնիա է ուսանում Մակար Եկմալյանի մոտ[6]։ Սովորել է Բեռլինում՝ պրոֆեսոր Ռիխարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայում[7], որից հետո փորձել է կիրառել այդ փորձը ազգային ավանդույթ կառուցելու համար[8]։ Երաժշտության պարապմունքներին զուգահեռ Կոմիտասը հաճախում է նաև Բեռլինի Կայսերական համալսարանի փիլիսոփայության, գեղագիտության, ընդհանուր և երաժշտության պատմության դասախոսություններին[7]։

1899 թվականին սեպտեմբերին Կոմիտասը վերադառնում է Էջմիածին[7]։

Նա հավաքել և գրառել է ավելի քան 3000 հայկական ժողովրդական երաժշտության նմուշներ, որոնցից ավելի քան կեսը հետագայում կորել է և միայն մոտ 1200-ն է պահպանվել։ Բացի հայ ժողովրդական երգերից, նա նաև հետաքրքրվել է այլ մշակույթներով և 1904 թվականին հրատարակել քրդական ժողովրդական երգերի երբևէ գոյություն ունեցող առաջին ժողովածուն։ Նրա երգչախումբը շատ եվրոպական երկրներում ներկայացրել է հայկական երաժշտությունը՝ արժանանալով այդ թվում Կլոդ Դեբյուսիի գովասանքին։ 1910 թվականին Կոմիտասը հաստատվում է Կոստանդնուպոլսում՝ խուսափելով Էջմիածնի ծայրահեղ պահպանողական 

 հոգևորականների վատ վերաբերմունքից և հայկական երաժշտությունը ներկայացնում ավելի լայն լսարանի։ Կոմիտասին ջերմորեն ընդունել են հայկական համայնքներում, իսկ Արշակ Չոպանյանը նրան անվանել է «հայկական երաժշտության փրկիչ»[9]։

Հայոց ցեղասպանության ժամանակ՝ 1915 թվականի ապրիլին, շատ այլ հայ մտավորականների հետ մեկտեղ օսմանյան կառավարության կողմից Կոմիտասը ձերբակալվում է և աքսորվում՝ բանտարկյալների ճամբար։ Նրան շուտով ազատում են, որից հետո ստանում է հոգեկան խանգարում և նրա մոտ ձևավորվում է հետվնասվածքային սթրես։ Կոստանդնուպոլսի ատելության մթնոլորտը և հայերի զանգվածային կոտորածների մասին լուրերըշարունակում են խաթարել նրա զգայուն հոգեկան վիճակը։ Մինչև 1919 թվականը նրան սկզբում տեղավորում են թուրքական ռազմական հոսպիտալում և ապա՝ տեղափոխում Փարիզի հոգեբուժարաններ, որտեղ էլ տառապանքների մեջ անց է կացնում իր կյանքի վերջին տարիները։ Կոմիտասին ընկալում են որպես ցեղ

ասպանության զոհ և արվեստում պատկերում որպես ցեղասպանության հիմնական խորհրդանիշներից մեկը[10]։

Կոմիտասը համարվում է ժամանակակից հայկական դասական երաժշտության հիմնադիրը[11]։ Հայտնի է որպես

երաժշտական ազգագրության ռահվիրաներից մեկը[12][13]։

2015 թվականի հունվարի 29-ին Երևանում Կոմիտասի անվան զբոսայգում տեղի ունեցավ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի բացումը, որի կառուցման որոշումը կայացվել էր 2013 թվականի մայիսի 30-ին Հայաստան համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում՝ ՀՀ նախագահի առաջարկի հիման վրա[14]։ Նույն

տարվա հունիսի վերջին «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամի շնորհիվ իրականացավ Կոմիտաս Վարդապետի ծրագիրը.լույս տեսավ նրա կողմից կազմված «Հազար ու մի խաղ» 100 ժողովրդական երգերի ընտրանին, որի շնորհանդեսը տեղի ունեցավ նույն թվականի հուլիսին[15]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ (1869-1881)[խմբագրել | խմբագրել կոդը]

Սողոմոն Սողոմոնյանը ծնվել է 1869 թվականի սեպտեմբերի 26-ին (նոր օրացույցով՝ հոկտեմբերի 8-ին) Փոքր Ասիայի Քյոթահիա քաղաքում։ Մկրտվել է ծնունդից երեք օր անց Սուրբ Թեոդորոս եկեղեցում և ստացել Սողոմոն անունը[16]։ Հայրը՝ Գևորգ Սողոմոնյանը, մասնագիտությամբ կոշկակար էր, որի ընտանիքը գաղթել էր Նախիջևանի Գողթն գավառի Ցղնա գյուղից, իսկ մայրը՝ Թագուհի Հովհաննիսյանը, արմատներով Բուրսայից էր, և երբ տղան ծնվեց, նա ընդամենը 16 տարեկան էր։ Սողոմոնը նրանց միակ զավակն էր։ Երկուսն էլ մեծ սեր ունեին երաժշտության նկատմամբ։ Տանը խոսում էին միայն թուրքերեն։ Երբ Կոմիտասը ընդամենը 6 ամսական էր, նրա մայրը մահացավ, իսկ տասը տարեկանում տղան կորցրեց նաև հորը։ Դրանից հետո նրան սկսում է դաստիարակել հորական տատը՝ Մարիամը, որը նրա համար եղել է երկրորդ մայր[17]։ Մոր մահը խորը վերք էր թողել Սողոմոնի հոգում, և նրա առաջին ստեղծագործությունները նվիրված էին հենց նրան։

1875 թվականին փոքրիկ Սողոմոնն ընդունվեց իրենց քաղաքի միջնակարգ ուսումնարան, որն ավարտեց 1880 թվականին և հոր նախաձեռնությամբ մեկնեց Բուրսա քաղաք՝ ուսումը շարունակելու։ Նա վերադարձավ հայրենի քաղաք հոր մահվանից 4 ամիս անց։ Կոմիտասի մանկության ընկերը նրան բնութագրում էր որպես «գրեթե

անօթևան». նա լիովին զրկվեց ծնողական խնամքից՝ դառնալով հոգեպես խոցելի, ինչը ևս դարձավ տարիներ հետո նրա մոտ ի հայտ եկած հիվանդության պատճառ[18]։

Էջմիածին (1881-1895)[խմբագրել | խմբագրել կոդը]

Էջմիածնի Մայր Տաճար1890-ականներ

Գևորգյան հոգևոր ճեմարան1910

Սողոմոնի կյանքում շրջադարձային էր 1881 թվականը։ Սեպտեմբերին 12-ամյա Սողոմոնը Քյոթահիայի հոգևոր առաջնորդ Գևորգ վարդապետ Դերձակյանի հետ մեկնում է Էջմիածին։ Գևորգ Դ Կաթողիկոսը հրահանգել էր, որ Գևորգ վարդապետը իր հետ Քյոթահիայից մի որբ աշակերտ բերի։ 20 երեխաների միջև վիճակահանության արդյունքում բախտը ժպտաց Սողոմոնին։ Հոկտեմբերի 1-ին Սողոմոնը ներկայացավ կաթողիկոսին։ Վերջինս սկսեց խոսել հայերեն, և տղան ոչինչ չհասկացավ։ Երբ կաթողիկոսն ասաց, որ տղան այդտեղ անելիք չունի, քանի որ չգիտի հայերեն, Սողոմոնը

Շնիկի մասին


43375241_1957164174378305_3727967605030387712_n

Ծագումնաբանություն

Շունը շնազգիների ընտանիքի կաթնասուն է։ Շների նախնիներն առաջացել են գայլերի ցեղից:  Շների անմիջական նախնին համարվում է հենց գորշ գայլը: Շունը առաջին ընտելացված կենդանին է։ Ընտելացումից ի վեր շները պատմական դեր ունեն մարդու կյանքում։ Ապրելով մարդու հետ՝ մասնակցել են որսորդությանը, հսկել են տիրոջն ու բնակատեղին։ Աշխարհում շունը լայնորեն ընկալվում է որպես մարդու լավագույն ընկեր, մարդու բարեկամ։

Տեղեկություն

Շներն ապրում են ամենուրեք, որտեղ մարդիկ կան։ Շներն ունեն լավ զարգացած լսողություն, տեսողություն և հոտառություն։ Լավ վազում և լողում են։ Ծնում են 1–2 (երբեմն՝ 12–18) կույր, խուլ և անատամ ձագեր։ Ապրում են 10–12 (16–17) տարի։ Շան տարիք որոշում են ատամներից. որքան սպիտակ և առողջ են ատամները, այնքան շունը երիտասարդ է: Հիմնական և լրացուցիչ կերերն են միսը, շիլան, ոսկորը,  բանջարեղենը։ Շներին պահում են բներում, ցանացապատ վանդակներում, տներում։ Կան նաև թափառող շներ։ Բոլոր տեսակի շների մարմնի կազմությունը նույնն է։ Անկախ չափերից՝ դրանց կմախքը 256 ոսկոր ունի։ Սակայն կենդանիների ոչ մի տեսակ չունի արտաքին տեսքի և ձևերի այնպիսի բազմազանություն, ինչպես շունը։ Ըստ գանգի ձևի՝ շները լինում են կարճադունչ (մոպս, բուլդոգ), միջնադունչ (դալմատին, ռետրիվեր) և երկարադունչ (կոլլի, հովվաշուն)։ Ի տարբերություն մարդու՝ շունը քրտնագեղձեր չունի (բացի թաթերի բարձիկներից), այդ պատճառով էլ չի քրտնում։ Բոլոր շնազգիների՝ շան, աղվեսի, գայլի և մյուսների մարմնի հովացումը կատարվում և կարգավորվում է շնչառության հաճախականությամբ։ Երախները բաց, լեզուները դուրս գցած՝ դրանք շնչում են սառն օդը և արտաշնչում տաքը։ Շունը շրջապատող աշխարհը բոլորովին այլ կերպ է տեսնում, ոչ մարդու նման։ Նրանց հատկապես հետաքրքրում է իրենց ցեղակիցների հոտը, այդ պատճառով էլ նրանք միշտ հոտոտում են ծառերի բները, սյուները, տների անկյունները։ Շան «աչքերն» իր քիթն է։ Նրանք հոտերը պահում են հիշողության մեջ և կարող են մտաբերել նույնիսկ քնած ժամանակ։ Շունը շրջապատող աշխարհը բոլորովին այլ կերպ է տեսնում, ոչ մարդու նման։ Նրանց հատկապես հետաքրքրում է իրենց ցեղակիցների հոտը, այդ պատճառով էլ նրանք միշտ հոտոտում են ծառերի բները, սյուները, տների անկյունները։ Շան «աչքերն» իր քիթն է։  Տոհմիկ, ցեղական շներից բացի, կան խառնածիններ։ Կան նաև բազմաթիվ վայրենացած ընտանի շներ՝ պարիաներ։ Աշխարհում ընդամենը շների՝ շուրջ 400 ցեղ է հայտնի։

Վարդերի մասին տեղեկություն

-Իրանում, ԱՄՆ-ում և Անգլիայում վարդը համարվում է ազգային ծաղիկ:

-Աշխարհի ամենածեր վարդի թուփը աճում է Գերմանիայում: Արդեն 1000 տարի է, ինչ թուփը ծաղկում է Հիլդեսհայմերի տաճարի պատի մոտ և բարձրությամբ համարյա հասել է շինության տանիքին:

-Կա վարդի տեսակ, որը կոչվում է «Սի»: Այս վարդն այնքան փոքր է, որ ծաղկի թերթերի մեծությունը համադրելի է բրնձի հատիկի հետ:

-Վարդի որոշ վայրի տեսակներ կարելի է հանդիպել նույնիսկ հյուսիսային բևեռի հարակից տունդրային գոտում:

-Ռուսաստանում վարդը հայտնվել է միայն 16-րդ դարում, և սկզբնական ժամանակահատվածում այն աճեցվել է միայն պալատական կալվածքներում:

-Թեյի վարդը իր անվանումը ստացել է ոչ թե ծաղկի գույնի շնորհիվ, այլ իր նուրբ բույրի:

-Վարդը մշակովի է դարձել արդեն մոտ 5000 տարի: Այսօր աշխարում կա վարդի 300 տեսակ և շուրջ 3000 ենթատեսակ:

-Անգլիայում սիրո խոստովանություն անելու համար ավանդաբար նվիրում են 2 դեղին վարդ:

-Ճապոնացի գենետիկները ստեղծել են վարդի շատ յուրահատուկ տեսակ`քամելեոն, որի թերթիկները առավոտյան ալ կարմիր են, իսկ երեկոյան ձյունաճերմակ երանգ են ստանում

— Վարդի յուղը մտնում է կանացի գրեթե բոլոր օծանելիքների բաղադրության մեջ:

— Կան վարդի տեսակներ, որոնք թոշնելուց հետո ավելի ուժեղ են բուրում, քան թարմ վիճակում:

19 փաստ կակաչի մասին

1. Տայստեղ կան ավելի քան 3000 տեսակ կակաչներ, ավելի քան 3000 տարբեր սորտերով:

2. Նրանց ծաղկաբույլերը հայտնի են գրեթե հիանալի սիմետրիկ լինելու պատճառով:

3. Կակաչների մեծ մասը ծաղկում է մեկ ծաղկեփունջ, բայց մի քանի սորտեր ունեն մեկ չորս ցողունի վրա:

4. Կակաչները շուշանի ընտանիքի մի մասն են:

5. Կակաչները միայն գարնանը ծաղկում են 3-7 օրվա ընթացքում:

6. Դուք կարող եք գտնել կակաչներ գրեթե ցանկացած գույնով:

7. Ըստ Teleflora- ի, տարբեր գունավոր կակաչներն ունեն տարբեր իմաստներ: Կարմիր ծաղիկները խորհրդանշում են իսկական սերը, իսկ մանուշակագույնը `հավատարմություն:

8. Սխալե՞լ: Սպիտակ կակաչները նշանակում են «ցավում եմ»:

9. Ասում են նաև կակաչները, որոնք ազդարարում են գարնան գալուստը:

10. Կակաչները բնիկ են Կենտրոնական Ասիայում, բայց իրականում հայտնի չեն դարձել մինչև Հոլանդիա հասնելը:

11. Պարկինսոնի հիվանդությունների հիմնադրամը որպես խորհրդանիշ օգտագործում է կակաչը:

12. Կակաչները ժամանակին ամենաթանկ ծաղիկն էին …

13.… Եվ 1600-ականներին նույնիսկ ասում էին, որ նրանք 10 անգամ ավելին արժեն, քան Հոլանդիայում աշխատող տղամարդու միջին աշխատավարձը, ինչը նրանց ավելի թանկ է դարձնում, քան որոշ տներ:

14. Այն ժամանակահատվածը, երբ ծաղիկը այդքան թանկ էր (շուրջ 1634 – 1637), այժմ հայտնի է որպես «Կակաչ մոլուցք»:

15. Կակաչի ծաղկաթերթերը ուտելի են և սոխի փոխարեն կարող են օգտագործվել բազմաթիվ բաղադրատոմսերով:

16. Նիդեռլանդները կակաչների ամենամեծ առևտրային արտադրողն է աշխարհում, որոնցից տարեկան արտահանվում է մոտ երեք միլիարդ:

17. Եթե դուք կակաչներ եք կտրում, ապա դրանք կշարունակեն աճել ձեր ծաղկամանի մեջ գոնե մեկ այլ թիզ:

18. Համաձայն The New York Times- ը, կակաչի լամպերը տնկելու լավագույն ժամանակը աշնանն է, որպեսզի նրանք կարողանան արմատներ աճեցնել նախքան այն շատ ցուրտ դառնալուն:

19. Կակաչները կռան և կծկվեն դեպի լույս աճելու համար (նույնիսկ ծաղկամանի մեջ):

Տաս փաստ յասամանի մասին

Նրանք, ովքեր յասամանի սիրահար են, շատ լավ հասկանում են դրանց արժեքը, չէ՞ որ յասամանին սպասելը ադքան էլ հեշտ չէ, քանի որ այն տարվա մեջ 3 մեկ անգամ է ծաղկում, այն էլ՝ 3 շաբաթով:

Եթե այս գեղեցիկ ծաղկի մասին քիչ տեղեկություն ունեք, ապա այս 10 փաստերը հենց ձեզ համար են.

Յասամանը ծաղկում է գարնանը, այն էլ՝ 3 շաբաթով։

Սակայն մի քանի տեսակ, ինչպիսիք են Մայերան կամ էլ Բումերանգը, տարվա մեջ մի քանի անգամ են ծաղկում:

Թոմաս Ջեֆերսոնը յասամանի սիրահար էր, և նա դրա մասին գրել է իր բույսերի գրքի մեջ:

Յասամանի որոշ տեսակներ կարող են դիմակայել նույնիսկ -300C-ի:

Յասամանի փարթամ ծաղիկներ ստանալու համար նրանց ավելի քիչ կտրեք։
Image result for Flower
Յասամանի ավելի քան 1000 տեսակ գոյություն ունի։
Image result for lilac
Յասամանը պատկանում է Ձիթենու ծառի ընտանիքին։
Image result for lilacs bouquet
Այս բույսը կարող եք օգտագործել կոկտեյլների մեջ։
Image result for Shrub
Գույների լեզվում մանուշակագույն յասամանը համարվում է առաջին սիրո նշան։
Related image
Նյու Հեմփշիրի պետական ծաղիկը յասամանն է համարվում: Ապրիր ազատ կամ էլ մահացիր։
Related image

`

Զատիկ

Հայկական ավանդույթում հավկիթներով հավկթախաղ է տեղի ունենում երկու հոգու միջև։ Կոտրող հավկիթի տերը հաղթող է ճանաչվում և ուտում կոտրված հավկիթը։ Նաև ավանդույթ է Զատկվա հավկիթներն ուտել թարխունով, աղով և լավաշով։

Vocabulary

death-մահ

resurrection-հարություն

sin-մեղք

evil-չարիք

crucifixion-խաչելություն

church-եկեղեցի

lent-պաս պահել

sacrifice-զոհաբերություն

unique-յուրահատուկ

symbolize-խորհրդանշել

blood-արյուն

purity-մաքրություն

herbs-կանաչեղեն

raisin-չամիչ

dried fruit-չիր