Շնիկի մասին


43375241_1957164174378305_3727967605030387712_n

Ծագումնաբանություն

Շունը շնազգիների ընտանիքի կաթնասուն է։ Շների նախնիներն առաջացել են գայլերի ցեղից:  Շների անմիջական նախնին համարվում է հենց գորշ գայլը: Շունը առաջին ընտելացված կենդանին է։ Ընտելացումից ի վեր շները պատմական դեր ունեն մարդու կյանքում։ Ապրելով մարդու հետ՝ մասնակցել են որսորդությանը, հսկել են տիրոջն ու բնակատեղին։ Աշխարհում շունը լայնորեն ընկալվում է որպես մարդու լավագույն ընկեր, մարդու բարեկամ։

Տեղեկություն

Շներն ապրում են ամենուրեք, որտեղ մարդիկ կան։ Շներն ունեն լավ զարգացած լսողություն, տեսողություն և հոտառություն։ Լավ վազում և լողում են։ Ծնում են 1–2 (երբեմն՝ 12–18) կույր, խուլ և անատամ ձագեր։ Ապրում են 10–12 (16–17) տարի։ Շան տարիք որոշում են ատամներից. որքան սպիտակ և առողջ են ատամները, այնքան շունը երիտասարդ է: Հիմնական և լրացուցիչ կերերն են միսը, շիլան, ոսկորը,  բանջարեղենը։ Շներին պահում են բներում, ցանացապատ վանդակներում, տներում։ Կան նաև թափառող շներ։ Բոլոր տեսակի շների մարմնի կազմությունը նույնն է։ Անկախ չափերից՝ դրանց կմախքը 256 ոսկոր ունի։ Սակայն կենդանիների ոչ մի տեսակ չունի արտաքին տեսքի և ձևերի այնպիսի բազմազանություն, ինչպես շունը։ Ըստ գանգի ձևի՝ շները լինում են կարճադունչ (մոպս, բուլդոգ), միջնադունչ (դալմատին, ռետրիվեր) և երկարադունչ (կոլլի, հովվաշուն)։ Ի տարբերություն մարդու՝ շունը քրտնագեղձեր չունի (բացի թաթերի բարձիկներից), այդ պատճառով էլ չի քրտնում։ Բոլոր շնազգիների՝ շան, աղվեսի, գայլի և մյուսների մարմնի հովացումը կատարվում և կարգավորվում է շնչառության հաճախականությամբ։ Երախները բաց, լեզուները դուրս գցած՝ դրանք շնչում են սառն օդը և արտաշնչում տաքը։ Շունը շրջապատող աշխարհը բոլորովին այլ կերպ է տեսնում, ոչ մարդու նման։ Նրանց հատկապես հետաքրքրում է իրենց ցեղակիցների հոտը, այդ պատճառով էլ նրանք միշտ հոտոտում են ծառերի բները, սյուները, տների անկյունները։ Շան «աչքերն» իր քիթն է։ Նրանք հոտերը պահում են հիշողության մեջ և կարող են մտաբերել նույնիսկ քնած ժամանակ։ Շունը շրջապատող աշխարհը բոլորովին այլ կերպ է տեսնում, ոչ մարդու նման։ Նրանց հատկապես հետաքրքրում է իրենց ցեղակիցների հոտը, այդ պատճառով էլ նրանք միշտ հոտոտում են ծառերի բները, սյուները, տների անկյունները։ Շան «աչքերն» իր քիթն է։  Տոհմիկ, ցեղական շներից բացի, կան խառնածիններ։ Կան նաև բազմաթիվ վայրենացած ընտանի շներ՝ պարիաներ։ Աշխարհում ընդամենը շների՝ շուրջ 400 ցեղ է հայտնի։